երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ

Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել Հայկական ճարտարապետության փառատոնին մասնակցելու նպատակով:

Հոկտեմբերի 10-12-ն անցկացվող միջազգային ստուգատեսի շրջանակում կներկայացվի շուրջ 150 նախագիծ:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Երևանի նոր գլխավոր հատակագծի հիմնական դրույթները, խոսել քաղաքաշինական այդ փաստաթղթի կարևորության ու հրատապության մասին:

Խորհրդի անդամներն էլ իրենց հերթին նշել են, որ Երևանում իրականացվող կառուցապատման որակը տարեցտարի բարելավվում է:

Ի դեպ, Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ է ընտրվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ճարտարապետ Ալեքսանդր Բադալյանը:

  • Կիսվել: