շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Սյունիքում ներդրումներն աննախադեպ են. Սյունիքի մարզպետ

Սյունիքում ներդրումներն աննախադեպ են. Սյունիքի մարզպետ

Նշանակման օրվանից շատ ջերմ հարաբերություններ եմ ունեցել բոլոր համայնքների ղեկավարների հետ, մինչ օրս ունեմ ջերմ աշխատանքային հարաբերություններ բոլոր համայնքների հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Սյունիքում ներդրումներն աննախադեպ են եւ այստեղ անհրաժեշտ է լինելու համակարգված, միասնական աշխատանք: Այստեղ անձնական հարաբերությունները փչացնելու կամ այլ պատճառով տուժելու է ողջ մարզը: Շուրջ 40 կրթահամալիր ենք կառուցում, որը ենթադրում է ծանր աշխատանք»,-ասաց նա:

Անդրադառնալով Ներքին Հանդում իրավիճակին, մարզպետն ասաց. «Մենք այնտեղ ունենք խնդիր եւ բոլորն էլ հույս ունեն, որ սահմանազատման գործընթացի արդյունքում բոլոր խնդիրները կլուծվեն»:

Լրագրողի հարցին՝ ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ ՌԴ-ն և Ֆրանսիան պատրաստվում են հյուպատոսություններ բացել Սյունքիքում, մարզպետն ասաց. «Փաստաթղթավորված գործընթաց չկա, բայց բոլոր դիվանագիտական կառույցների հետ մենք հարաբերվում ենք ԱԳՆ-ի միջոցով, այս մասով համապատասխան գրություն չենք ստացել»: 

  • Կիսվել: