կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սյունիքի Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի

Սյունիքի Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի

Սյունիքի  Գորիս համայնքի ավագանին որոշել է համայնքի Ակներ գյուղի  18-րդ փողոց 27 հասցեում գտնվող 1․5  հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերությամբ  փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։

Այս կապակցությամբ կառավարությունն այսօրվա իր նիստում ընդունեց որոշում՝ ընդունելով այդ նվիրատվությունը և ամրացնելով այն ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

  • Կիսվել: