կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Սոված թոշակառու» պետք է չլինի. Փաշինյանն ու Թորոսյանը քննարկում են 10 000 դրամով թոշակների բարձրացման թեման

«Սոված թոշակառու» պետք է չլինի. Փաշինյանն ու Թորոսյանը քննարկում են 10 000 դրամով թոշակների բարձրացման թեման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը քննարկել են թոշակների բարձրացման հարցը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ կառավարության հինգշաբթի օրվա նիստում պիտի թոշակները 10000 դրամով բարձրանալու մասին որոշումը ընդունեն։

Նա Թորոսյանին հարց ուղղեց, թե ում համար է, որ 10 հազարից քիչ է բարձրանալու թոշակը, ինչին հնչեց պատասխան. «Մոտավորապես 600 հազար քաղաքացիներինը բարձրանալու է ուղիղ 10 000 դրամով։ Մենք ունենք 660 հազար շահառու։ Մնացած 60 հազարի մեջ կան մարդիկ, որոնց համար կենսաթոշակը 10 հազարից ավելի շատ է բարձրանում։ Օրինակ, շատ մեր զինծառայողների համար կբարձրանա 15000 դրամով։ Շատ քիչ դեպքերում, երբ կենսաթոշակը 90 հազարից բարձր է, նրանց համար կբարձրանա 5–7 հազար դրամով։ Մնացած բոլորին է բարձրանում է ուղիղ 10000 դրամով»։

Նախարարը նշեց, որ այս բարձրացման արդյունքում կարող են ասել, որ միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր կլինի. «Վերջին տվյալներով նվազագույն սպառողական զամբյուղը 61 768 դրամ է։ Մեր միջին կենսաթոշակը դեռ չբարձրացրած, 49.451 դրամ է: Այս նոր բարձրացումով այն դառնում է 59.191 միջինը: Այսինքն միայն կենսաթոշակը առանց հետվճարի կոմպոնենտի, որը մենք կրկին հունվարի մեկից բարձրացրել էինք, արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին։ Բայց մենք ունենք նաև հետվճար, որը ակտիվ տարածվում է, արդեն ունենք 415 000 քաղաքացի, որ ստանում է այդ հետվճարը։ Հետվճարի միջինը ամսական կազմում է 7000 դրամ, և երբ մենք գումարում ենք 59000-ին 7000, արդեն ստացվում է 66000 դրամ, որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից 4500 դրամով»։

Արսեն Թորոսյանը նշեց, որ դեկտեմբերին հետվճարից օգտվել է 400 հազար կենսաթոշակառու, իսկ հունվարին արդեն 15 հազարով ավելի և այդ միտումը շարունակվում է։

Փաշինյանը հիշեցրեց, որ դրա համար կենսաթոշակառուները պետք է անկանխիկ առևտուր անեն։

  • Կիսվել: