երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Սոցիալական բունտ չի հասունանում, ուղղակի շահարկում են այդ թեման». Ալեն Սիմոնյանը՝ հանրային տրանսպորտի թանկացման մասին

«Սոցիալական բունտ չի հասունանում, ուղղակի շահարկում են այդ թեման». Ալեն Սիմոնյանը՝ հանրային տրանսպորտի թանկացման մասին

Երեկ Ֆեյսբուքում իմ գրառումներից մեկի տակ մեկը, որի էջի անվանումը «Ռոստով–Կիրով» է, ռուսերեն տառերով գրել է՝ «խարյուր դրամ». Այ դա ինձ ջղայնացնում է, որովհետև եթե Ռոստովում ես ապրում, արի այստեղ հարկերը մուծի, հետո հարյուր դրամի մասին կխոսենք: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ միասնական տոմսային համակարգի ներդրման հետևանքով սոցիալական բունտ է հասունանում։

«Ես տեսնում եմ, որ սոցիալական բունտ չի հասունանում, ուղղակի շահարկում են այդ թեման։ Մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր սոցիալական խնդիրներ ունեն, հասկանում են այս թանկացման իմաստը»,–հավելեց Սիմոնյանը։ 

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ ներկայիս իշխանությունների ներկայացուցչի՝ Տիգրան Ավինյանի հայրը «համբալ» է անվանել «Օպել» մակնիշի մեքենաների վարորդներին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Մարդը ներողություն է խնդրել իր հոր ձևակերպումների համար։ Ես էլ եմ ասում, որ շատ սխալ ձևակերպում է։ Ես և՛ այդ մարդկանց հետ եմ շփվում, և օպելների վարորդների, և տաքսիստների»։

  • Կիսվել: