«SKY express» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աթենք –Երևան- Աթենք երթուղով
Հունական «SKY express» ավիաընկերությունը ս.թ. նոյեմբերի 6-ից մեկնարկելու է Աթենք-Երևան -Աթենք երթուղով չվերթերը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ skyexpress.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: