հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են դպրոցականների հետ իրականացվող միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են դպրոցականների հետ իրականացվող միջոցառումները

Հանրապետությունում Էկոլոգիական դաստիարակության ոլորտում իրականացվող աշխատանքներն առաջ մղելու, ինչպես նաև էկոկրթության մակարդակի բարձրացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են դպրոցականների հետ իրականացվող միջոցառումները։

Նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները Հայաստանի բնության պետական թանգարանում Ուսումնական նախագիծ «ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակների» շրջանակներում հանդիպել են Մանուել Քաջունու թիվ 54 ավագ դպրոցի սաների հետ։

Ողջունելով աշակերտներին՝ «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Գալստյանը կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը, որոնք միտված են էկոլոգիական կրթության և դաստիարակության դերի բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում աշակերտները ներկայացրել են Սևանա լճի հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ իրենց տեսակետներն ու մոտեցումները:
Հարցուպատասխանի միջոցով նախարարության ներկայացուցիչները պատասխանել են աշակերտներին հուզող հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այցելել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիաներ՝ ծանոթանալու կիրառվող լաբորատոր մեթոդներին ու սարքավորումներին, փորձարկելու ջրի որակի մոնիթորինգ։

Возможно, это изображение 5 человек, люди сидят и в помещении

Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении

 

Возможно, это изображение 5 человек

Возможно, это изображение 1 человек и ребенок

Возможно, это изображение 1 человек, стоит и в помещении

 

Возможно, это изображение 1 человек, стоит и в помещении

Возможно, это изображение 1 человек, стоит и в помещении

Возможно, это изображение 1 человек, стоит и в помещении

  • Կիսվել: