ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՇՄՆ 4 ՊՈԱԿ-ի 1 միլիոն 920 հազար եվրոյի աջակցություն կտարամադրվի

ՇՄՆ 4 ՊՈԱԿ-ի 1 միլիոն 920 հազար եվրոյի աջակցություն կտարամադրվի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ Կովկասի բնության հիմնադրամը /CNF/, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական աջակցության եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիոն 920 հազար եվրո:

Ըստ պայմանագրերի՝ աջակցությունը հատկացվելու է`«Զանգեզուր» կենսոլորտային համալիրին / 765.000 եվրո/,«Խոսրովի անտառ» պետական արգելոցին /480.000 եվրո/,«Դիլիջան» ազգային պարկին /495.000 եվրո/ , «Արփի լիճ» ազգային պարկին /180.000 եվրո/, որոնց հետ երկար տարիներ համագործակցում է CNF-ը։

  • Կիսվել: