երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 96.5 տոկոսով

Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 96.5 տոկոսով

ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները  2024 թվականին կատարվել են 96.5 տոկոսով, նախատեսված 4,635,814.2 հազար դրամ սեփական եկամուտներից   հավաքագրվել է 4,471,990.4 հազար դրամ: Այս մասին դեկտեմբերի 30-ին կայացած մարզային խորհրդի նիստի ժամանակ նշել է Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ այս թիվը փոփոխական է՝ վերջին օրերին ևս եկամուտների հավաքագրման հաշիվների փոփոխություն է գրանցվել:

2024 թվականին սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գյումրի համայնքում` 91.3 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 98 տոկոս: 

«ՀՀ պետական բյուջեով մարզի համայնքներին 2024 թվականի նախատեսված 9,352,061.3 հազար դրամ «Դոտացիան» ամբողջությամբ ֆինանսավորվել է: 2024 թվականին ՀՀ պետական բյուջեից մարզպետի աշխատակազմի ենթակա կազմակերպություններին նախատեսված ֆինանսավորումն ամբողջությամբ հատկացվել է»,-հավելեց Լիպարիտ Մարտիրոսյանը:

Շիրակի մարզպետ Դավիթ  Առուշանյանը հույս հատնեց, որ հաջորդ տարի սեփական եկամուտների հավաքագրման մասով համայնքներն ավելի լավ կաշխատեն: «Երբ բնակիչը զգաց, որ այն գումարը, որ ինքը տալիս է, ծախսվում է համայնքի վրա՝ կառուցվում են այգիներ, խաղահրապարակներ, վերանորոգվում ճանապարհրներ, ինքն այդ գումարն ավելի պատրաստակամորեն կվճարի»,-նշեց Շիրակի մարզպետը։

 

  • Կիսվել: