Շինարարության և հիփոթեքային շուկայում վարկերի պահանջարկի ակտիվությունը շատ ավելի բարձր է եղել քան սպասում էինք. Արմեն Նուրբեկյան
«ԿԲ-ի կողմից ներքև իջնող սցենարների ներքո շատ հաճախ նախորդ խորհրդի նիստերում դիտարկվել է անշարժ գույքի շուկայի որոշակի թուլացման սցենարը»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Նա հայտնեց, որ այն բնական է, քանի որ անշարջ գույքի և հիփոթեքային շուկան մի քանի տարի արագ աճ են գրանցել և ինչ-որ ժամանակին պետք է կայունացում գնար։
«Բոլոր սպասումների համեմատ հիփոթեքային վարկի ստացման բարձր ակտիվություն է եղել՝ այն վերաբերում է շինարարությանը և բիզնես վարկերին, անշարժ գույքի շուկայում գործարքների քանակին՝ հունիս ամսին 20 հազարից ավել գործարք է եղել»,-ասաց Նուրբեկյանը։
Նա նշեց, որ ԿԲ խորհուրդը վերջին նիստում գնաճային սցենարներն ավելի բարձր է գնահատել և շինարարության մասում վարկերը նույնպես։
Արմեն Նուրբեկյանը հայտնեց, որ սպառողական վարկերի աճի մի մասն էլ է կապված շինարարության բարձր տեմպերով, քանի որ, երբ քաղաքացիները բնակարան են գնում դրանից հետո սպառողական ապրանքների պահանջարկ է լինում։
«Շինարարությունում և հիփոթեքային շուկայում վարկերի պահանջարկի ակտիվությունը շատ ավելի բարձր է եղել քան սպասոմ էինք»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը։


