հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Շաքարավազի շուկայում նոր ներկրողներ են հայտնվել, իսկ «Ալեքս Գրիգի» մասնաբաժինը 20 տոկոսով նվազել է. ՏՄՊՊՀ նախագահ

Շաքարավազի շուկայում նոր ներկրողներ են հայտնվել, իսկ «Ալեքս Գրիգի» մասնաբաժինը 20 տոկոսով նվազել է. ՏՄՊՊՀ նախագահ

Շաքարավազի շուկայում նոր ներկրողներ են հայտնվել։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Հարցին` վերջին մեկ տարվա ընթացքում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից շաքարավազի գնի իջեցումը արդյոք դեպինգ չէ՞, Գեղամ Գևորգյանը պատասխանեց. «Դա դեմպինգի պատճառով տեղի չի ունեցել։ Այդ գինը տատանվում է բորսայում առկա գնի շուրջ»։

« «Ալեքս Գրիգի» մասնաբաժինը շուկայում 20 տոկոսով նվազել է»,-ասաց նա:

Գեղամ Գևորգյանը ուրախալի նորություն հայտնեց. «Շաքարավազի շուկայում հայտնվում են նաև այլ ներկրողներ»:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով` ոչ թե ներմուծողների քանակն է կարևոր, այլ նրանց մասնաբաժինը. «Եթե քանակը լինի 100 հոգի, բայց նրանք բոլորը միասին կազմում են 1-2 տոկոս, ապա դա մեր կյանքում ոչինչ չի փոխում» ։

 

  • Կիսվել: