շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սերուցքային կարագ արտադրող «ԲԵՆ» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. 150-200 մլն դրամի ներդրում կարվի

Սերուցքային կարագ արտադրող «ԲԵՆ» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. 150-200 մլն դրամի ներդրում կարվի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԲԵՆ 10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԲԵՆ 10» ընկերության կողմից ներմուծվող սերուցքից նախատեսվում է պատրաստել 82․5% ճարպի պարունակությամբ սերուցքային կարագ։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 150-200 մլն դրամի կապիտալ  ներդրում և 600-700 մլն դրամ՝ հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 12 նոր աշխատատեղ` մինչև 170,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքը ամբողջությամբ նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ երկրներ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․4 մլրդ դրամ:

  • Կիսվել: