շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սեպտեմբերի 15-ի դրությամբ բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է ընդամենը 47 տոկոս. Թադեւոս Ավետիսյան

Սեպտեմբերի 15-ի դրությամբ բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է ընդամենը 47 տոկոս. Թադեւոս Ավետիսյան

Սեպտեմբերի 15-ի դրությամբ, տարվա սկզբից հաշված բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 47 տոկոս, այսինքն 53 տոկոս թերակատարվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

«Մասնավորապես, այդ ժամանակահատվածի համար նախատեսված է եղել 411 մլրդ դրամ ծախս, որից կատարվել է ընդամենը 154 մլրդ դրամի ծախսը: Իսկ տնտեսական հարաբերությունների ոլորտում կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 36 տոկոս, այսինքն նախատեսվածի 64 տոկոսը չի կատարվել: Ինչով է պայմանավորված շեշտակի ցածր կատարողականը:

Երկրորդ հարցը. արդյոք այն թիրախը, որ դրվել է տնտեսական աճի ապահովման եւ հարկային մուտքերի ապահովման մասով, այդրոք այս տնտեսական ոլորտի ծրագրերը հաշվարկված ու գնահատված են,  որքան է ռիսկը, որ թիրախավորված մակրոցուցանիշները 2024-ի համար կարող են չկատարվել»,-ասաց նա:

Ի պատասխան ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ կապիտալ ծախսերի այս տարվա կատարողականը շատ չի շեղվել նրանից, ինչ ունեփցել ենք նախորդ տարի. «Սա որոշակի համակարգային խնդիրների շարքին է դասվում, որ առաջին երեք ամիսներին ունենում ենք նախատեսվածից ցածր կատարողական եւ հետո 4-րդ եռամսյակում ունենում ենք ծախսերի զգալի ավելացում:

«Ինչ վերաբերում է տնտեսական աճին ե դրա հետ կապված ռիսկերին, այո, կան ռիսկեր, դրանք պայմանավորված են ներքին եւ արռաքին տարբեր գործոններով: Այդ ռիսկերի վերաբերյալ մենք ունենք գնահատականներ, թե դրանց ի հայտ գալու հնարավորությունն ու մասշտաբը ինչպիսին է: Դրա համար պլանավորել ենք ունենալ պահուստ՝ բարձիկ: Այսինքն պլանավորել ենք եկամուտներ, սակայն դրանք չենք բաշխել՝ նկատի ունենալով, որ եթե հանկարծ լինեն հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրներ, այդ պահուստի միջոցները ուղղակի կնվազեցվեն եւ չի լինի այնպիսի իրավիճակ, որ մենք խոստացած կլինենք գումար տրամադրել որեւէ ուղղությամբ ու դրա փողը չենք ունենա: Այդ ռիսկերի մեջ կարող է լինել դրամի արժեզրկումը, տնտեսական աճի ոչ բավարար մակարդակը, տարբեր արտաքին շոկերը, որոնք կարող են ազդել մեր արտահանման, հիմնական ռեսուսրների գների վրա: մենք ունենալու ենք 100 մլրդ դրամից ավելի պահուստային ֆոնդ»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: