երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաչը՝ 7 տոկոս

Սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաչը՝ 7 տոկոս

Ընթացիկ տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6․6%:
 
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
 
շինարարություն՝ 14․7%,
 
առևտրի շրջանառություն՝ 13․4%,
 
ծառայություններ՝ 11․6%,
 
արդյունաբերություն՝ 4․6%։
 
2024թ.-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 22․4%-ով. արտահանումն աճել է 38․9%-ով, իսկ ներմուծումը՝ 11․9%-ով:
 
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 0․6%:

  • Կիսվել: