կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման համար հատկացվեց 988 մլն դրամ

Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման համար հատկացվեց 988 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թվականի ծրագիրը, որը կներկայացվի Ազգային ժողով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավվելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Սույն ծրագրի շրջանակներում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։

Նախագծով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025-ի ծրագրի իրականացման համար հատկացնել 988 մլն 933 հազար դրամ։

Որոշման ընդունմամբ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

  • Կիսվել: