Ռուսաստանը շահագրգռված է հայաստանյան շուկա սննդամթերքի մատակարարման ավելացմամբ. ռուս նախարար
Հայաստան աշխատանքային այցի ընթացքում ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել է, որ երկրների միջև գյուղատնտեսական ապրանքների ապրանքաշրջանառությունը կայուն աճ է գրանցում, տեղեկանում ենք ՌԴ Գյուղատնտսության նախարարության մամուլի ծառայությունից:
Ինչպես հաղորդվում է՝ Լուտը, մասնավորապես, ասել է. «Միևնույն ժամանակ, Ռուսաստանը շահագրգռված է հայաստանյան շուկա սննդամթերքի մատակարարման ավելացմամբ։
Լավ արտահանման ներուժ կա ցորենի, հրուշակեղենի, արևածաղկի ձեթի, մարգարինի, եգիպտացորենի, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների համար։
Մենք պատրաստ ենք մեծացնել հայրենական սերմերի, անասնաբուժական դեղամիջոցների և պատվաստանյութերի մատակարարումը, ինչպես նաև միասին աշխատել գենետիկայի ոլորտում»: