չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ռուսաստանը Հայաստանի համար տնտեսական ձգողականության կենտրոն է դարձել. Օվերչուկ

Ռուսաստանը Հայաստանի համար տնտեսական ձգողականության կենտրոն է դարձել. Օվերչուկ

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն ​​երկրների տնտեսական արդյունքներին, որոնց համար ընթացող ինտեգրացիոն գործընթացների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունը տնտեսական ձգողականության կենտրոն է դարձել։ Այս մասին Դաշնային խորհրդի նիստում կառավարության ժամին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում են ՌԴ կառավարությունից։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Օրինակ՝ խիստ պատժամիջոցների տակ գտնվող Բելառուսի ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կազմել է 4%, Ղրղզստանի տնտեսությունը արձանագրել է 9%, Հայաստանի՝ 5.9%, Ղազախստանինը՝ 4.8%, Ադրբեջանինը՝ 4.1%, Ուզբեկստանինը՝ 6.5%, Տաջիկստանինը՝ 8.4% աճ։

Այդ առումով հատկապես հետաքրքիր է համեմատել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները զարգացնող Վրաստանի՝ 9,4% և Եվրամիությանը հանձնված Մոլդովայի թվերը՝ 0,1%։ Վերջինիս օգտին չէ նաև ԵԱՏՄ-ի և Եվրամիության ՀՆԱ-ի փոփոխությունների համեմատությունը։ Մենք ունենք 4,6 տոկոս, նրանք՝ 0,8 տոկոս։ Խոսքն անգամ նախկին մերձբալթյան հանրապետությունների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի մասին չէ, որոնք ընդամենը համապատասխանաբար՝ -0,3%, -0,4%, +2,7% աճ են արձանագրել»:

  • Կիսվել: