Ռուսաստանի և այլ երկրների հետ հարկային տեղեկատվության փոխանակման հետ կապված որևէ խնդիր չկա․ ՀՀ Կենտրոնական բանկ
Ռուսաստանի և այլ երկրների հետ հարկային տեղեկատվության փոխանակման հետ կապված որևէ խնդիր չկա։ Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա տեղեկություններով՝ հարցումները վերաբերվում են Հայաստանում գտնվող և ռեզիդենտ չհանդիսացողներին։ Նա պարզաբանել է, որ չնայած այն հանգամանքին, որ մեդիա տարածքում հիմնականում ներկայացվում է միայն Ռուսաստանը, սակայն ստորագրված միջազգային փաստաթղթերի շրջանակներում որոշումը վերաբերում է նաև այլ երկրների։
«Եթե ճիշտ եմ հասկանում, գործընթացը հայելային բնույթ է կրելու. մենք այլ երկրներից մեր ռեզիդենտների մասին տեղեկություններ կստանանք և պարտավորվում ենք նման տվյալներ տրամադրել այլ երկրների՝ իրենց ռեզիդենտների մասին»,- ընդգծել է Գալստյանը՝ պարզաբանելով, որ այս առումով մտահոգություն չի զգում։
Կենտրոնական բանկի նախագահը պարզաբանել է, որ անձը դառնում է բնակիչ ոչ միայն հայկական անձնագիր ստանալուց հետո՝ նրա տնտեսական շահերի կենտրոնը նույնպես պետք է լինի Հայաստանում։



