երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ

2023 թվականին Ռոսսելխոզնադզորի տարածքային վարչությունների կողմից հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների առկայության 72 դեպք, հայտնում են Ռոսսելխոզնադզորից:

՛՛Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ. միայն նոյեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 փաստ, որոնք ստացվել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ: Բուսական արտադրանքում հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտներ՝ аրևելյան ցեց (Grapholita molesta (Busck), պեպինոյի խճանկարային վիրուս (Pepino mosaic virus), լոլիկի, մրգերի շագանակագույն կնճռոտման վիրուս (Tomato brown rugose fruit virus), արևմտյան ծաղկային տրիպս (Frankliniella occidentalis Pergand):

Բացի այդ, նոյեմբերին հայտնաբերվել է Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 5 դեպք, ինչը կարող է վկայել արտադրողների կողմից պեստիցիդների կիրառման կանոնակարգերի խախտման մասին:

Նշվածը վկայում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար:

՛՛Ռոսսելխոզնադզորը՛՛ բոլոր խախտումների մասին տեղեկացրել է Հայաստանի Իրավասու գերատեսչությանը, սակայն իրականացված հետաքննությունների մասին տեղեկատվություն ծառայության հասցեին մինչ օրս չի ստացվել:

Հաշվի առնելով այս իրավիճակը՝ ՛՛Ռոսսելխոզնադզորը՛՛ պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով անհապաղ սպառիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստան վարակված արտադրանքի ուղարկումը կանխելու համար և ռուսական գերատեսչությանը տեղեկացնել այդ մասով իրականացված աշխատանքների մասին:

Դրա հետ մեկտեղ բուսասանիտարական հսկողությունը սահմանին իրականացվում է բնականոն ռեժիմով, Հայաստանից մեկնող բեռների զննման եւ ձեւակերպման կանոնները չեն փոխվել՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: