հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՔՊ-ական պատգամավորն առաջադրվել է Մրակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու

ՔՊ-ական պատգամավորն առաջադրվել է Մրակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրել է պատգամավոր Անուշ Բեղլոյանի թեկնածությունը: ՄՊՀ անդամ ընտրվելու դեպքում նա վայր կդնի մանդատը։

Հիշեցնենք, որ Բեղլոյանը պատգամավոր էր ընտրվել նաև նախորդ գումարման խորհրդարանում՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով:

Անուշ Բեղլոյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, գործարար կառավարման մագիստրոսի կոչում ունի: Աշխատել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում, «Արմենտել» ՓԲԸ-ում, «Հայաստան» և Idea հիմնադրամներում:

ՄՊՀ-ի անդամի թափուր տեղի համար առաջադրման իրավունք ունի նաև ընդդիմությունը։  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել են փաստաբան Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

 

  • Կիսվել: