շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Քննչական կոմիտեի ծախսերն աճել են 2.4 մլրդ դրամով՝ պայմանավորված Փորձաքրեագիտական կենտրոնի աշխատանքով

Քննչական կոմիտեի ծախսերն աճել են 2.4 մլրդ դրամով՝ պայմանավորված Փորձաքրեագիտական կենտրոնի աշխատանքով

Արթուր Պողոսյանը 2026 թվականի հունիսի 10-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

ՀՀ պետական բյուջեից 2025 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 20.6 մլրդ ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 92.8 %:

Արթուր Պողոսյանը նշել է, որ 2024 թվականի համեմատ Քննչական կոմիտեի ծախսերն աճել են 14%-ով կամ 2.4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներով: Հաշվետու ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են աննախադեպ ծավալի փորձաքննություններ, մասնավորապես՝ հետազոտվել է 40.282 օբյեկտ, որոնց վերաբերյալ տրվել է 9.841 փորձագիտական եզրակացություն:

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագրի շրջանակում իրականացված 6 միջոցառումները:

  • Կիսվել: