հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի և Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։
 
Նա նաև շնորհավորել է դեսպանին Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանի կապակցությամբ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ծրագրերը։
 
Երկուստեք կարևորվել են համատեղ իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակվել մեկնարկած ծրագրերի շարունակականության և առաջիկա անելիքների մասին։
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: