երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները

Նոյեմբերի 12-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալվեց Գրանդ Թորնթոն Հունաստանի (Grand Thornton Greece) ընկերությունում և հանդիպել է վերջինիս համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Կազասի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները։ Կողմերը կարևորեցին երկու երկրների միջև մի շարք ուղղություններով տնտեսական կապերի առավել խորացման հնարավորությունները, մարդկանց և գործարար շրջանակների միջև ակտիվ շփումները։
 
Քննարկվել են մի շարք ոլորտներում գործարար կապերի խորացման հնարավորություները՝ հաշվի առնելով երկու կառավարությունների գերակայությունները և համագործակցության համար առկա նախադրյալները։

  • Կիսվել: