ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քննարկվել է վարժական հավաքների դեպքում աշխատավարձի տարբերությունը պետության կողմից վճարելու հարցը

Քննարկվել է վարժական հավաքների դեպքում աշխատավարձի տարբերությունը պետության կողմից վճարելու հարցը

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

Օրակարգային հարցերի թվում էին գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձը չվճարելու կամ չհաշվարկելու դեպքում  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորությունները, օպցիոնի պայմանագրի հասկացության և դրա կիրառման հիմնական պայմանների սահմանումը, օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծումը:

Քննարկվել են նաև վարժական հավաքների դեպքում պետության կողմից վճարվող գումարի և աշխատավարձի տարբերությունը գործատուի կողմից վճարվելու խնդրին առնչվող հարցեր: 

Անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում կայացված որոշումների կատարմանն ու ՓՄՁ ոլորտին մի քանի այլ հարցերի:

  • Կիսվել: