ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը

Քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
 
Հանդիպման ժամանակ քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։
 
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ կապալառու Սանիր կազմակերպությունը ծրագիրը ժամանակին և պատշաճ կերպով կհասցնի ավարտին։
 
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: