կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանի անունով WhatsApp հավելվածում բացվել են կեղծ օգտահաշիվներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանի անունով WhatsApp հավելվածում բացվել են կեղծ օգտահաշիվներ

WhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանի անունով բացվել են կեղծ օգտահաշիվներ։ Արման Պետրոսյանի լուսանկարների օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարներից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։

Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։

 

  • Կիսվել: