Պուտինը գնահատել է համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամի հավանականությունը
Մեծ է համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամի հավանականությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կազանում ընթացող՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նա, մասնավորապես, նշել է. «Ճգնաժամի նկատելի վտանգ կա, և պատճառը ոչ միայն անընդհատ աճող աշխարհաքաղաքական լարվածությունն է, այլև զարգացած երկներում պարտքի բեռի շարունակական աճը, միակողմանի պատժամիջոցների պրակտիկայի ընդլայնումը, պրոտեկցիոնիզմը և և անբարեխիղճ մրցակցությունը»: