կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Փոխվել է «Հայաստանի Էլցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը․ հուսանք կփոխվի նաև էլեկտրամատակարարման որակը

Փոխվել է «Հայաստանի Էլցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը․ հուսանք կփոխվի նաև էլեկտրամատակարարման որակը

InfoPort.am-ին հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի փոփոխությունից կարճ ժամանակ անց այդ ոլորտներում սկսվել են որոշակի փոփոխություններ։ Այսպես՝ օրերս աշխատանքից ազատվել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ (ՀԷՑ) տնօրենների խորհրդի  նախագահ Կարեն Դարբինյանը։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանը ՀԷՑ-ի սեփականատեր ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի զարմիկն է՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին։ Որքանով այս փոփոխությունը կազդի էլեկտրամատակարարման որակի բարձրացման վրա` ցույց կտա ժամանակը։

Փաստենք նաև, որ օրերս նույն Հանձնաժողովը թույլ չտվեց բարձրացնել ջրի սակագինը։ Հուսանք, որ նման փոփոխություններ տեղի կունենա նաև «Վեոլիա ջուր» ընկերությունում, որի տրամադրած ծառայություններից դժգոհ է ՀՀ բնակչության մեծամասնությունը, իսկ ստրատեգիական հարստություն համարվող քաղցրահամ ջրի կորուստները Հայաստանում կազմում են 70%: 

  • Կիսվել: