շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պողպատյա խողովակներ և պրոֆիլներ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 6,1 մլրդ դրամի ներդրում

Պողպատյա խողովակներ և պրոֆիլներ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 6,1 մլրդ դրամի ներդրում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց ԵՐԽՊԳ «ՊՐՈՖՄԵՏ» ՍՊԸ-ին:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պողպատյա խողովակների և պրոֆիլների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6․1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 34 աշխատատեղ 265 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 42-ի՝ 380 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

 

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 305․9 մլն դրամ:

  • Կիսվել: