«Պեպսի կոլա բոթլեր» ընկերությունն արտոնություն ստացավ. Խոստանում է 33 մլն դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերությունը զբաղվում է Պեպսի ապրանքային նշանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքների ներմուծմամբ։ Այնուհետև, 2021 թվականին ընկերությունը հիմնադրել է արտադրություն և դարձել ՊեպսիԿո համաշխարհային հայտնի բրենդի պաշտոնական շշալցնող և այդ բրենդին պատկանող մի շարք այլ ապրանքների ներմուծող։Ընկերությունը նաև ստեղծել է իր սեփական ապրանքանիշերը՝ Մաքս Փաուեր էներգետիկ ըմպելիքներ, Մաքս սառը սուրճեր և Ֆրուտետտո լիմոնադներ։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցը նախատեսվում է օգտագործելթողարկված արտադրանքը տեղափոխելու (ինչպես նաև արտահանելու) նպատակով։ Արտադրությունն իրականացվում է Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 33 մլն դրամի ներդրում, որից 26 մլն-ը՝ սարքավորման ձեռքբերման, իսկ մնացած 7 մլն-ը՝ աշխատավարձային ֆոնդի համար։
Ներկայումս առկա է 19 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել2 նոր աշխատատեղ՝ 376,500 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքի արժեքը կազմում է26 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․9 մլն դրամ։