շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանը կարևորել է «Pixar Animation Studios»-ի հետ հնարավոր համագործակցությունը

Փաշինյանը կարևորել է «Pixar Animation Studios»-ի հետ հնարավոր համագործակցությունը

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել WCIT 2019 միջոցառման շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ:

 «Հանդիպում եմ WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանի հետ»,-այս մասին գրել է ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում ներկայացնելով հանդիպումը:

Նշենք, որ նա այսօր հանդիպումներ է ունեցել WCIT 2019 միջոցառման շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ:

Վարչապետը Հայաստանի համար մեծապես կարևորել է հնարավոր համագործակցությունը «Pixar Animation Studios» ընկերության հետ: Նա, մասնավորապես, նշել է. «Հույս ունեմ, որ դուք կփնտրեք ու կգտնեք հնարավորություն Հայաստանում որեւէ գործունեությունը ծավալելու համար»: Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ընկերությունների համար հարկային լավ պայմաններ են ստեղծված:

  • Կիսվել: