չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ովքե՞ր եւ ինչպես կարող են անմաքս առևտրային գործունեություն ծավալել մաքսային գոտիներում. Նոր կարգավորումներ

Ովքե՞ր եւ ինչպես կարող են անմաքս առևտրային գործունեություն ծավալել մաքսային գոտիներում. Նոր կարգավորումներ

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն և անմաքս առևտրի խանութներում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման մրցույթի իրականացման կարգը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող կարգավորումներով մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային գործողության իրականացումը, ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, անձանց, ներառյալ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը և դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ

Առևտրային գործունեության թույլտվությունը մաքսային հսկողության գոտիներում տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր:

Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝

մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձանց շրջանակը․

մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացմանը ներկայացվող պահանջները․

մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը։

  • Կիսվել: