ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ոսկետափի եւ Վեդիի դպրոցների տարածքներում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր կհիմնվեն

Ոսկետափի եւ Վեդիի դպրոցների տարածքներում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր կհիմնվեն

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցին և Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցին ամրացված անշարժ գույքից հողամասեր առանձնացնել եր դրանք անհատույց օգտագործման հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն Հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկատվության՝ վերջինս իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով:

Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

  • Կիսվել: