«Ոսկե կաթ» ընկերությունը մոտ 79 դրամի ներդրում կանի. Նա արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՈՍԿԵ ԿԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
«ՈՍԿԵ ԿԱԹ»-ի կողմից ներմուծվող հումքընախատեսվում է օգտագործել կաթնամթերքի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 100 մլն դրամի ներդրում սարքավորումների և 78․7 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 6 աշխատատեղ 312 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 36-ի՝ 280 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է78․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 11․8 մլրդ դրամ: