երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 289 հեկտարով

Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 289 հեկտարով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է․

Արտիմետում կվերականգնվի մոտ 1 կմ ներտնտեսային ջրանցք։ Ոռոգվող հողատարածքները կավելանան 50 հեկտարով։
Ապագայում լրացուցիչ 48 հա ոռոգելու հնարավորություն կընձեռվի, կվերականգնվի մոտ 2,7 կմ ներտնտեսային ջրանցք
Գեղակերտում կվերականգնվի 4,3 կմ ներտնտեսային ջրանցք: Ոռոգվող հողատարածքները կավելանան 191 հեկտարով։
 
Նշված բնակավայրերում կբարեկարգվի ընդհանուր 8 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք։ Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 289 հեկտարով։
Բոլոր համայնքներում էականորեն կնվազի ոռոգման ջրի կորուստը, ինչը նախկինում հասնում էր մինչև 60 տոկոսի։ Կնվազեն նաև շահագործման ծախսերը»։

  • Կիսվել: