ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Որակյալ հանքարդյունաբերություն՝ նոր լուծումներով ու նոր գաղափարներով. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար․ տեսանյութ

Որակյալ հանքարդյունաբերություն՝ նոր լուծումներով ու նոր գաղափարներով. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար․ տեսանյութ

Mining Armenia ֆորումը դարձել է կարևոր հարթակ ոչ միայն հայաստանյան այլև միջազգային նշանակություն ոկարևոր հարթակ, ինչի մասին է վկայում ֆորումին աննախադեպ միջազգային ներկայացվածությունը։ Այս մասին «Mining Armenia Forum 2026»-ի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստում նպաստավոր պայմաններ են ստեղծվել հանքային ռեսուրսների լիարժեք իրացման, նորանոր ներդրումներ ներգրավելու համար։ «Պատահական չէ նաև ֆորումի խորագիրը՝ «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»:

Սա այն միտքն է արտահայտում, որ մենք պետք է հասկանանք՝ ինչ անել, որ մեր բնական պաշարները, մեր նշանակալի հանքային ներուժը վերածենք երկարաժամկետ տնտեսական և հանրային արժեքի, քանի որ միայն բնական պաշարների առկայությունը բավարար չէ, և վերջնարդյունքին հասնելու համար անհրաժեշտ է միավորել և՛ մեր գիտելիքները, և՛ մարդկային կարողությունները, և՛ պատասխանատու կառավարումը, նաև միջազգային համագործակցությունը»,-նշեց նա։

  • Կիսվել: