երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Օհանավանի դպրոցի շենքը կօտարվի մրցույթով. Այն 4-րդ կարգի վթարային է

Օհանավանի դպրոցի շենքը կօտարվի մրցույթով. Այն 4-րդ կարգի վթարային է

Կառավարությունն իր այսօրվա նիստում պետական գույքը մրցույթով օտարելու մասին որոշում կայացրեց:

Խոսքը Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի 3-րդ փողոց 13 դպրոց հասցեում գտնվող գույքի մասին է, որ  շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 279 մլն 687 հազար  դրամ:

Այդ հասցեում գտնվող 4077.4 քմ մակերեսով շինությունը կառուցվել է 1988 թվականին և ունի ավարտվածության աստիճանն՝ մինչև 50%։ Դիտարրկվող շենքը համարվում է 4-րդ աստիճանի վթարային։

Գույքը 30 և ավելի տարիներ չի օգտագործվել, շինությունները՝ քաղաքաշինական տեսանկյունով, ունեն վնասվածության տարբեր աստիճաններ, որոնց հիմնական մասը ենթակա է քանդման։ Գույքը սպասարկման համար հատկացված 2.5184 հեկտար մակերեսով հողամասի տեղադիքը այնպիսին է, որ ներդումների առկայության պարագայում հնարավոր է զբոսաշրջության և/կամ առողջապահական նոր գործունեություններ իրականացնել։ Հետևաբար առաջարկվում է Գույքը օտարել մրցույթով։

Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝  15 295 100ՀՀ դրամ:

Այս որոշմամբ առաջարկվում է սահմանվել է նաև, որ առաջին մրցույթի ժամանակ չվաճառվելու դեպքում կկազմակերպվեն հերթական մրցույթները՝ առանց գույքի վաճառքի գնի նվազեցման։

  • Կիսվել: