շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարը վերացվել է. առաջիկա 4-5 ժամվա ընթացքում բնակավայրերի ջրամատակարարումը կվերականգնվի

«Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարը վերացվել է. առաջիկա 4-5 ժամվա ընթացքում բնակավայրերի ջրամատակարարումը կվերականգնվի

Քիչ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» շահագործման տեղամասն ավարտել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումը։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ արդեն սկսվել է 1000 մմ-անոց ջրատարի վերագործարկումը։ Առաջիկա 4-5 ժամվա ընթացքում բնակավայրերի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։

Հիշեցնենք՝ Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ-ոց մայրուղային ջրատարը: Ավելի ուշ մեկ այլ վթար է հայտնաբերվել ջրատարի՝ Փամբակ-Վահագնաձոր ճանապարհահատվածում:

  • Կիսվել: