շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նորոգված մանկապարտեզ և բարելավված ջրամատակարարում. Արծվանիստ գյուղում աշխատանքները մոտենում են ավարտին

Նորոգված մանկապարտեզ և բարելավված ջրամատակարարում. Արծվանիստ գյուղում աշխատանքները մոտենում են ավարտին

Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում ընթացքի մեջ են 2021 թվականից մեկնարկած՝ մանկապարտեզի հիմնանորոգման և նոր աղբյուրակապի կառուցման ծրագրերը, որոնց իրականացման համար ներդրվել է 37 միլիոն 717 հազար դրամ, որի 23 միլիոն 134 հազար 840 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 14 միլիոն 582 հազար 160 դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանի ներդրումը։
 
Իրականացվող աշխատանքների արդյունքում մանկապարտեզում կավարտվեն շենքի առաջին հարկի ներքին հարդարման, նոր դռների և պատուհանների տեղադրման, հատակի, սանհանգույցների, էներգամատակարարման համակարգի նորոգման աշխատանքները, իսկ նոր աղբյուրակապի կառուցման ծրագրի իրականացմամբ Արծվանիստի տնտեսություններին մատակարարվող ջրի քանակությունը կավելանա շուրջ 13 լիտր վայրկյան հզորությամբ, կբարելավվի գյուղի ընդհանուր ջրամատակարումը։
 
Մարտի 30-ի դրությամբ այստեղ արդեն իրականացվել է աշխատանքների շուրջ 90 տոկոսը:
 

  • Կիսվել: