երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Նորմալ է, որ մեր ժողովրդավարությունը պաշտպանենք․ Գևորգ Պապոյանը՝ ընտրություններից առաջ ԵՄ-ին դիմելու մասին

Նորմալ է, որ մեր ժողովրդավարությունը պաշտպանենք․ Գևորգ Պապոյանը՝ ընտրություններից առաջ ԵՄ-ին դիմելու մասին

Նորմալ է, որ մեր ժողովրդավարությունը պաշտպանենք: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ընտրություններից առաջ Հայաստանի ԵՄ-ին դիմելու մասին։

«Կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ հնարավոր է` լինի հիբրիդային հարձակում։ Մասնավորապես` մեր ժողովրդավարությունը կարող է վտանգի տակ դրվել։ Կարող է տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների՝ ազդել ընտրությունների վրա»,- նշեց Պապոյանը։

Նրա խոսքով  ժողովրդավարության պարտավորությունն է` պաշտպանել ինքն իրեն, ու դրա համար պետք է ունենալ փող, անհրաժեշտ ուժ ու ժամանակ, նաև գիտելիքներ՝ կտրուկ գործելու համար։ 

  • Կիսվել: