երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Նոր պայմանագիր՝ Zhongtong Bus Holding-ի ներկայացուցիչ ընկերության հետ. Երեւանում շահագործվում է 391 «Ժոնգտոնգ» ավտոբուս

Նոր պայմանագիր՝ Zhongtong Bus Holding-ի ներկայացուցիչ ընկերության հետ. Երեւանում շահագործվում է 391 «Ժոնգտոնգ» ավտոբուս

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշեց պայմանագիր կնքել Zhongtong Bus Holding CO LTD ընկերության՝ Հայաստանում ունեցած երկրորդ ներկայացուցիչ ընկերության հետ:

Հիմնավորման մեջ նշվում է. « «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից այժմ շահագործվում է թվով 391 Zhongtong ավտոբուս, որոնց սպասարկումն իրականացվում է Zhongtong Bus Holding CO LTD ընկերության հայաստանյան ներկայացուցչի կողմից։

Միևնույն ժամանակ, Zhongtong Bus Holding CO LTD ընկերությունը Հայաստանում ունի ևս մեկ ներկայացուցիչ ընկերություն, որի հետ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն չունի պայմանագրային հարաբերություններ։

Հաշվի առնելով Zhongtong ավտոբուսների մեծ քանակը և սպասարկման ծառայության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը, «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում Zhongtong Bus Holding CO LTD հայաստանյան երկրորդ ներկայացուցիչ ընկերության հետ կնքել տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր։

Տվյալ դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ գնման առարկան արտադրած ընկերությունն ունի մեկից ավել, մասնավորապես երկու ներկայացուցիչ, որոնցից մեկի հետ արդեն իսկ կնքվել է սպասարկման ծառայության պայմանագիր և սպասարկման ծառայությունների դիվերսիֆիկացիայի նպատակից ելնելով, ակնհայտորեն նույն ներկայացուցչի հետ չի կարող կնքվել երկրորդ պայմանագիրը, այլ երկրորդ պայմանագիրը պետք է կնքվի երկրորդ ներկայացուցիչ կազմակերպության հետ։

  • Կիսվել: