շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ

Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ և փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ, որն ուժի մեջ կմտնի 2025 թ․ հոկտեմբերի 1-ից։
 
Ինչ է նախատեսում նոր կարգավորումը
 
Առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետերում, մեկ միասնական ՔՅՈւԱՐ կոդի միջոցով, հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են ՔՅՈւԱՐ-ով վճարման հնարավորություն։ Սա նշանակում է, որ այլևս պետք չէ անհանգստանալ, թե որ հավելվածն օգտագործել՝ վճարումը կդառնա պարզ, հարմար և հասանելի։
 
Կարգավորման նպատակը
 
Նոր մոտեցումը նպատակ ունի՝
 
Հեշտացնել և արդյունավետ դարձնել ՔՅՈւԱՐ կոդերով վճարումների գործընթացը։
Խրախուսել անկանխիկ վճարումների տարածումը։
 
Նպաստել ֆինանսական ծառայությունների առավել ներառական և մատչելի միջավայրի ձևավորմանը։
 
Ուշադրություն
 
Այս կարգավորումը վերաբերում է բացառապես վճարային ՔՅՈւԱՐ կոդերին և չի տարածվում ապրանքային ՔՅՈւԱՐ կոդերի վրա (օրինակ՝ հանրային տրանսպորտում կիրառվող ՔՅՈւԱՐ կոդերը)։

  • Կիսվել: