շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախորդ տարվա մարտի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.8% գնաճ

Նախորդ տարվա մարտի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.8% գնաճ

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. մարտը 2021թ. մարտի նկատմամբ) կազմել է 7.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.8%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 1.3-1.9%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.8%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5-2.8%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.4%-ով:

  • Կիսվել: