Նախարարը վստահեցնում է՝ խաղողի մթերման գործընթացում խնդիրներ չեն առաջանա (տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով այգիներից մեկում ընթացող խաղողի բերքահավաքը:
Պապոյանի խոսքով՝ ֆերմերն օգտվել է կառավարության աջակցության ծրագրից, հավաստիացրել, որ խաղողի մթերման գործընթացում խնդիրներ չեն առաջանա։
«Խաղողի ամբողջ բերքը բավականին նորմալ գներով կմթերվի, նաև ֆերմերներն են բավականին գոհ պրոցեսից, իմիջիայլոց, այգին ամբողջությամբ կաթիլային ոռոգմամբ է ոռոգվում, և ֆերմերը օգտվել է կառավարության ծրագրից, 0 տոկոս տոկոսադրույքով վարկը վերցրել է, նպատակային օգտագործել է, որտեղ հիմա աշխատանքային ֆանտաստիկ եռուզեռ է»,- ասել է Պապոյանը:


