շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Մտքեր են փոխանակվել ՀՀ տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների և անելիքների շուրջ

Մտքեր են փոխանակվել ՀՀ տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների և անելիքների շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների, ապագայի հեռանկարների և անելիքների շուրջ:

Արսեն Ղազարյանը նախագահին է ներկայացրել երկրի տնտեսական բարեփոխումների իրականացմանն ուղղված ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, առկա տարբեր խնդիրները:

 

 

  • Կիսվել: