ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայում Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարարի հետ

Մոսկվայում Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարարի հետ

Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համատեղ ծրագրերի ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև նավթի բնագավառներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հնարավորությունների շուրջ: Երակուuտեք պատրաստակամություն է հայտնվել խորացնել համագործակցությունը նշված բնագավառներում:

Հանդիպմանը  ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները  կքննարկվեն նախարար Պապիկյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցի ընթացքում։

  • Կիսվել: