Մոսկվայի եւ Երեւանի առեւտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում. Լավրով
Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ապահովում է երկու երկրների միջև առևտրի տպավորիչ ցուցանիշներ։ Այս մասին ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների բացման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Պարզապես խոսեցինք առևտրատնտեսական հարաբերությունների մասին, որոնք վերելք են ապրում։ Առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ անցյալ տարի գրեթե 12 մլրդ դոլար, ըստ վիճակագրության։
Եվ մեր փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, տալիս է նման տպավորիչ ցուցանիշներ»,- ասել է նա։