ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Միջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար

Միջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար

Սպորտի ոլորտի կառավարման տեղեկատվական համակարգի գործարկման համար հատկացվել է 20 մլն 400 հազար դրամ (56 հազար դոլար- խմբ.): Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին Հայաստանի կառավարության նիստում։

Նշվել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է համակարգի գործարկման ֆինանսական ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև պետական ռեեստրի մշակմամբ և ներդրմամբ՝ սպորտի ոլորտում միասնական տվյալների բազա ստեղծելու նպատակով։

  • Կիսվել: