շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «V&V  TRANS» ընկերությունն արտոնություն ստացավ. Նոր մեքենաներ է ներմուծելու

Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «V&V TRANS» ընկերությունն արտոնություն ստացավ. Նոր մեքենաներ է ներմուծելու

Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցներով նախատեսվում է իրականացնել միջազգային բեռնափոխադրումներ։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 174․9 մլն դրամի ներդրում՝ հիմնական միջոցների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 11 աշխատատեղ՝ 274 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2025 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 20-ի 380 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 174․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 17․4 մլն դրամ։

Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «ԷՎՈԿԱԲԱՆԿ»փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Լիզինգատու կազմակերպություն) միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

  • Կիսվել: