հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնելու համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպանը՝ Պապոյանին

Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնելու համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպանը՝ Պապոյանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին։
 
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման:
Գևորգ Պապոյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների գործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ ունենալով փոխվստահության և գործընկերային երկխոսության ամուր հիմք։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրիտանական տնտեսական կապերի խորացման հնարավորությունները, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը և նոր նախաձեռնությունների իրականացումը։
 
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային առաջնահերթություններին, այդ թվում՝ TRIPP ծրագրին, որը դիտարկվում է որպես ներդրումային հնարավորությունների ընդլայնման և համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ։
 
Դեսպան Քոուլին նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ նոր մակարդակի բարձրացնելով տնտեսական և ներդրումային փոխգործակցությունը։
 

  • Կիսվել: